Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձվել. նրա վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին ` ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ին հարակից լողափում նկատվել է ջրահեղձվող քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը տուժած 1990 թ. ծնված Գ. Ս.-ը լճից դուրս է բերվել տեղի ուժերով:

Ջրափրկարարները ափից տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




Լրահոս