Գյումրեցի հարբած կինը կեսգիշերին աղմկել և շենքի մուտքում հայհոյանքներ է հնչեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտած Գյումրու բնակչուհու 30 հազար դրամով տուգանելու որոշում է կայացրել:

Այսպես, 36-ամյա Անահիտը մոտ մեկ տարի առաջ` կեսգիշերին մոտ, ընկերուհու բնակարանում օգտագործել է օղի, ապա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ շենքի շքամուտքում առանց որևէ պատճառի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Շուրջ 15 րոպե սեռական բնույթի անհասցե խուլիգանական բնույթի հայհոյանքներ տվել է: Անահիտի աղմուկի հետևանքով շենքի բնակիչների հանգիստը խախտվել է: Անահիտի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Անահիտը, իր հայտարարության համաձայն, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, տառապում է «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն աֆեկտիվ անկայունությամբ` բարդացած ալկոհոլի չարաշահումով» ախտորոշմամբ, սակավամտությամբ: Նա նախկինում դատապարտվել է, դատվածությունը չի մարվել:

Դատաքննությունն անցել է արագացված կարգով: Անահիտին իրեն մեղավոր է ճանաչել և ընդունել առաջադրված մեղադրանքը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:




Լրահոս