Այսօր Մոսկվայի շրջանում կայացել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը: Հանդիպումը անցկացվել է դեմ առ դեմ ձևաչափով. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկացվում է, որ հանդիպման ընթացքում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ արդի հարցեր են քննարկվել:
Բացի այդ` քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս վիճակն ու ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: