
Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի “Նաիրի” կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է “Սամանդ” մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ Պողոսյանը:
Սերգեյ Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս գտնվում է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ: Այսօր այս գործով նշանակված էր առաջին դատական նիստը: Դատական նիստը բացելուն պես` դատավոր Գագիկ Պողոսյանը պարզեց, որ մեղադրողը պատշաճ լիազորագիր չունի: Այդ պատճառով դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին, ժամը 12-00 ին:
Աղբյուրը` Իրավաբան .net