Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակումբի երկրպագուներին խոստացել է նոր մրցաշրջանում իրեն ավելի լավ դրսևորել: Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է 17 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ:
«Չեմ կարծում, որ ակումբի երկրպագուներն արդեն տեսել են այն, թե ինչի եմ ես ընդունակ: Ես կարող եմ և ավելի լավ կխաղամ սպասվող մրցաշրջանում: Վստահ եմ դրանում: Իհարկե, դժվար կլինի, քանի որ կան շատ հանգամանքներ, որոնք դժվարացնում են խնդիրը: Բայց ամենակարևորը թիմային խաղն է: Հավատացե´ք, ես գերագույն հաճույք չէի ստանա այն բանից, որ դառնայի առաջնության լավագույն ռմբարկուն, բայց ակումբը երկրորդ տեղը գրավեր կամ դուրս մնար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից», – Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի պաշտոնական կայքը: