Կոլումբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 12 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայում կործանվել է ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Ողբերգության մասին հաղորդագրությունը հրապարակվել է նախագահ Խուան Մանուել Սանտոսի Twitter-ի էջում: Կոլումբիայի ղեկավարը հայտարարել է, որ զոհվել է 12 մարդ:  Բոլոր նրանք երկրի ռազմաօդային ուժերի աշխտակիցներ են:

Սակայն, Սինհուա գործակալության տվյալների համաձայն` ավիավթարի զոհ է դարձել 11 մարդ:

Միջադեպը գրանցվել է Կոլումբիայի հարավում` Սեզար նահանգում:

Airbus ընկերությունից հաստատել են, որ կործանվել է իրենց ընկերությանը պատկանող CN235 մոդելի ինքնաթիռը:

Ավիավթարի պատճառները պարզվում են:




Լրահոս