Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում կստանա 135 մլն եվրո 5 տարվա համար։ Այդ մասին տեղեկացնում է «The Sun»-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանչեսթերցիները պատրաստ են 27 մլն եվրո վճարել մեկ մրցաշրջանի համար։ Մյունխենցիների հետ իսպանացի մարզչի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին։ Գվարդիոլան «Բավարիա»-ն գլխավորել է 2013 թվականին։