ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2012թ. նոյեմբերի 23-ի համարում անդրադարձել էր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում ստեղծված խնդրին: Հիշեցնենք, որ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն առանց որեւէ բացատրության 35 բանվորի ազատել էր աշխատանքից, որից հետո ազատված աշխատակիցներից շատերը դիմել էին աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայության գրասենյակ՝ հայտնելով, որ ոտնահարվել են իրենց իրավունքները: Գրասենյակից ասել էին, որ պատասխանը կլինի 1 ամսից ոչ շուտ:
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որեւէ կերպ հնարավոր չի եղել գտնել: Մի խոսքով, պետությունը կանգնած է Միքայել Բաղդասարովի թիկունքին, իսկ քաղաքացիների իրավունքները երկրորդական արժեք են: 




Լրահոս