«Ոտքի Հայաստան»-ը պահանջում է ՀԾԿՀ-ի լուծարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում շարունակում են իրենց նստացույցը, սակայն շարժման անդամների պահանջն էլեկտրաէներգիայի  սակագնի բարձրացման որոշման չեղարկումը չէ: Շարժման անդամներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պահանջում են ՀԾԿՀ-ի լուծարումը: Իրենց մյուս պահանջն այն է, որ ՀԷՑ-ն ինչքան հնարավոր է շուտ ազգայնացվի:

Նա նաև  չբացառեց որ առաջիկայում կլինեն հրաժարականի այլ պահանջներ ևս: Վերջինս անդրադարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե սակագնի բարձրացման տարբերությունը սուբսիդավորվելու է «Որոտանի Կասկադ»-ի վաճառքի հաշվին: Նա  նշեց, որ կառավարությունը Որոտանը վաճառելով ամերիկացիներին, փակում են ռուսական ինչ-որ ընկերության պարտքը:

Նա հավելեց նաև, որ օգոստոսի 3-ին Հանրապետության հրապարակում իրենք հանդես կգան հայտարարությամբ, սակայն չմանրամասնեց, թե ինչի վերաբերյալ կլինի դա:




Լրահոս