Այսօր օգոստոսի 2-ն է: 1979 թ-ի այս օրն է ծնվել «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով մահացահ բժիշկ Վահե Ավետյանը:
2012 թ. հունիսի 17-ի երեկոյան ռազմական բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր Վահե Ավետյանը և իր ընկերները քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։
Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։
Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։
Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։ Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է։
Վահե Ավետյանի սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Շատերը սկսեցին բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանը և առհասարակ այն ապրանքները, որոնք կապ ունեն Հայրապետյանի հետ: