Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ երեկ ` ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավել) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ» ԲԿ է հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ է հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության: