«Եթե էպոսագետն անմիջական կապ ունի Աստծո հետ եւ այդպես է որոշել, մենք պարզապես անզոր ենք նրա դեմ պայքարել»:
Պարո՛ն Հարությունյան, մի՞թե ՀՀԿ-ի նման հզոր ուժն անզոր է պայքարել էպոսագետի աստծո դեմ: Դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե էպոսագետի աստվածը լինի նույն ՀՀԿ-ն կամ էլ ՀՀԿ-ատիպ մեկը: Ուրիշ ժամանակ ՀՀԿ-ականներով փորձում եք կերտել ձեր անպարտելի կերպարը՝ ասելով, որ դուք եք ու վերջ, եւ անիմաստ ու անարդյունք է ձեր դեմ պայքարելը: Դեռ չգիտենք, թե որ աստվածն է էպոսագետի վերեւում, բայց ՀՀԿ-ի վերեւում փողի եւ իշխանության աստվածներն են, որոնք ամեն դեպքում էպոսագետի աստծուց հզոր են, եթե, իհարկե, արդյունքում չպարզվի, որ բոլորը նույն աստծուն են երկրպագում: