Բաքվում ավարտվել է WTA-ի International կարգի թենիսի մրցաշարը: «Armsport.am»-ի փոխանցմամբ` եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը 6:3, 5:7, 6:0 հաշվով հաղթել է ռումինացի Պատրիցիա Մարիա Տիգին և դարձել է մրցաշարի չեմպիոն:
2 ժամ 31 րոպե տևած խաղի ընթացքում Գասպարյանը շահել է մրցակցի 7 մատուցում, իսկ սեփականը զիջել է 4 անգամ:
Նշենք, որ 20-ամյա հայ թենիսիստուհու համար սա WTA-ում նվաճած առաջին տիտղոսն է: