ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է կրթական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Արմեն Աշոտյանը:
«Վրաստան կատարած անձնական այցը բավականին արդյունավետ էր։ Բացի Ջավախքում ունեցած հանդիպումներից և միջոցառումներից, Թբիլիսիում շատ օգտակար ոչ ֆորմալ քննարկումներ ունեցա Վրաստանի իմ գործընկերոջ հետ հայ-վրացական համագործակցության մասին և մեր հայրենակիցների կրթական հիմնախնդիրների շուրջ։
Հույս ունեմ, որ մոտ ապագայում վիրահայության մի շարք կրթական հարցեր կկարգավորվեն, իսկ մեր երկու երկրների միջև կիրականացվեն կրթական նոր նախագծեր»: