Այս տարի առաջին անգամ Հայաստանը կմասնակցի հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթին:
Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար: Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան: Նա պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի եւ բացի անհատական պարաոճի բարձր մակարդակից, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին: Ներկայացված պարը չպետք է գերազանցի մեկուկես րոպեն:
ՊԱՐՈՂՆԵՐԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ