ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրամանով` յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հուլիսի 31-ին դատապարտյալների հարազատներին ընդունեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը և պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ա. Համբարձումյանը:
Լսելով քաղաքացիներին` որոշ հարցերի լուծում տրվեց հանդիպման ընթացքում: Քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրների էլ (ըստ ոլորտների) տրվեց համապատասխան ընթացք: