Երեկ, վերջապես, հաստատվեցին այն լուրերը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը մեկնել է
Հայաստանից, չնայած, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:
Նախորդ օրը “Հայկական ժամանակ”-ը դիմել էր ՀՀ ոստիկանության լրատվության բաժին՝ իր ունեցած տեղեկությունը ճշտելու նպատակով: Պատասխանելու համար մի քանի անգամ ժամանակ խնդրելուց հետո լրատվականը այդպես էլ խուսափեց պատասխանից: Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է “դզել-փչել” Սպարտակ Ղուկասյանի՝ ՀՀ- ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով: Երեկ արդեն, ոստիկանությունը հայտնել է, թե Սպարտակը համապատասխան տեղեկանք է ներկայացրել և բուժվելու նպատակով շտապ մեկնել է Ռուսաատան: Նշենք, որ հավաստի տեղեկություններով, Սպարտակ Ղուկասյանը մեկնել է Մոսկվա՝ “օրենքով գող” Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ ըստ մամուլի բազմաթրվ հրապարակումների, իր մերձավոր շրջապատում Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, թե ցանկություն ունի որդուն թագադրել, որպես “օրենքով գող” և այդ ուղղությամբ գործնական քայլեր է արել: