
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը (վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի դեմքերով): Ավելին, դրանք պետք է սպասարկեն հատուկ մասնագետներ: Այսինքն՝ “”Ֆեյսբուք”-ի հաստիքովե մարդիկ են
աշխատում վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Մարիա Բարաղամյանը, սակայն, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Հանձնարարական չկա, ուղղակի վարչական շրջանի ղեկավարն իր աշխատանքն է լուսաբանում: Դա հնարավորություն է քաղաքացիների հետ շփման և կապի միջոց է: Վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև աշխատակազմը, ունեն ֆեյսբուքյան էջեր: Բայց դրա համար հատուկ աշխատող չեն պահում: Ուղղակի աշխատակազմում կան մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են: Դրա համար հատուկ մարդ չի կարող լինել, որովհետև հաստիքացուցակում էլ նման հաստիք չկա”:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում