Ժողովուրդ. ՀՖՖ-ն փակել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան “փակել” է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը: Արդյո՞ք մեզ կին ֆուտբոլիստներ պետք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. “Ժողովուրդ”-ի հարցերին ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը պատասխանել է. “Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու”: Այսպիսով`քանի որ հավաքականները կազմավորվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը` եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել “փակված”:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս