Հրապարակ. Սփյուռքի նախարարության հետեվությունը` Սերժ Սարգսյանի ելույթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սփյուռքի նախարարությունը որոշել է առաջիկա օրերին Հայաստան հրավիրել սփյուռքահայ զինվորականների՝ գեներալների, ծովակալների աննախադեպ հավաք են ծրագրել: Ըստ “Հրապարակ”-ի՝ այն, հավանաբար, Բանակի օրվա առիթով է կազմակերպվում: Ասում են՝ այդ այցը Հայաստան կազմակերպել է սփյուռքի
փոխնախարար Դավիթ Կարապետյանը, ով նաև Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի նախագահն է: Փաստորեն, Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթից հետո, որը վերաբերում էր բանակի շուրջ համախմբվելուն, առաջինը հետևություն են արել սփյուռքի նախարարությունում: Այնպես որ պատահական չէր ՊՆ նախկին խոսնակին սփյուռքի նախարարություն գործուղելը:




Լրահոս