Թուրքիան մտադիր է տարեկան 1 մլրդ-ի չափով շահույթ ստանալ` Ռուսաստանից ստացվող գազի զեղչի հաշվին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը` հղում կատարելով Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզին:
Նա նաև հայտնեց` Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը չի երկարաձգի գազի` 10,25%-ի չափով զեղչի համաձայնագրի ստորագրումը:
Յիլդիզը նաև նշել է, որ Թուրքիան չի տեսնում որևէ խոչընդոտ «Թուրքական հոսք»-ի առաջին թելի կառուցման գործընթացում: