Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել International Champions cup ընկերական մրցաշարի շրջանակում:
31-ամյա ֆուտբոլիստը ոտքը վնասել է առաջին խաղակեսի ընթացքում և փոխարինվել ընդմիջմանը: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերով, թիմի ավագը լուրջ վնասվածք չի ստացել: Սակայն այսօր իսպանացին պետք է լրացուցիչ բուժզննում անցնի:
Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի «Ռոմա»-ի հետ կայանալիք Գամպերի գավաթի հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 5-ին: