
«Ինտեր»-ի ձախ պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիոն գտնվում է «Շալկե»-ի ուշադրության կենտրոնում: Գերմանական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 մլն եվրո և 2 մլն բոնուսի կարգով:
Միլանը մտադիր չէ բաց թողնել ֆուտբոլիստին և վերջինիս կվաճառեն միայն ձեռնտու առաջարկի դեպքում: Նախկինում հայտնում էին նաև այն մասին, որ Դ՛Ամբրոզիոյի համար «Տոտենհեմ»-ը հաղորդակցվել է «Ինտեր»-ի հետ: