Մերկասառույցի պատճառով բախվել են մեծ թվով ավտոմեքենաներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամրջի տակ ընկած հատվածում մերկասառույցի պատճառով բախվել են մի քանի ավտոտրանսպորտային միջոցներ: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասված ավտոմեքենաներն են “Վազ 2107”, “Օպել”, “Նիսսան”, “Միցուբիշի-Պաջեռո”, “Վազ 2105” և “Վոլցվագեն Գոլֆ” մակնիշների ավտոմեքենաները: Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների պատասխանատուները “մատը մատին չեն խփել”` մերկասառույցի համար համապատասխան աղի և ավազի լցման աշխատանքներ կատարելու ուղղությամբ: 
Մի քանի ավտոմեքենաների վարորդներ էլ “ամենավերջին խոսքերով” հիշելով պատկան մարմիններին և չսպասելով ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը՝ իրենց ուժերով տեղափոխեցին վթարված մեքենաները: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս