«Արցախ» հայրենակցական միության կողմից զինծառայողներին հատկացվեց 150 տոննա սննդամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին «Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ և հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա, ասվում է միության տարածած հաղորդագրությունում։

Հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքերով՝ զինվորներին օգնելը իրենց կազմակերպության համար հարազատ գործ է, քանի որ դեռևս Արցախյան ազատամարտի օրերին հայրենակցական միությունը կազմավորել է կամավորական ջոկատներ, ապահովել է թիկունքային մատակարարում։

Հատկացված սննդամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազա, որտեղից կառաքվի զինված ուժերի զորամասեր։ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը ընդգծեց, որ զինված ուժերի բոլոր զորամասերը և զինծառայողներն ամբողջովին ապահովված են սննդամթերքի սահմանված չափաքանակով, սակայն նմանօրինակ բարեգործական նախաձեռնությունները պաշտպանության նախարարության կողմից դրական են ընդունվում և ապացուցում են, որ հասարակությունը մշտապես բանակի կողքին է ու հոգում է իր զինվորների մասին։




Լրահոս