Կարևոր խնդիրներից է նորագոյացությունների արդունավետ բուժումը. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով ճառագայթային բուժման արդյունավետությունը և տարեցտարի ավելացող ուռուցքաբանական հիվանդների աճը՝առաջատար մասնագետների մասնակցությամբ քննարկվել են հանրապետությունում ճառագայթային բուժման առկա հզորությունները և առաջիկա տարիներին բուժման տեսակի պահանջարկը:

Ճառագայթաբանները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին են ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Նշվել է, որ նորագոյացությունների արդունավետ բուժումը և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը ՀՀ առողջապահության նախարարության կարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիրներից է:
Կարևորելով քաղցկեղի բուժման ծախսարդյունավետ մեթոդների ներդրումը,ինչպես նաև բուժման կարողությունների ընդլայնումը՝ քննարկվել է Ճառագայթային բուժման կենտրոն ունենալու հնարավորությունը:

Բուժման այս տեսակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի ապահովել հասանելիություն, մատչելիություն, որակ, ինչպես նաև բարելավել առողջապահական ցուցանիշները:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ Առողջապահական ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը:




Լրահոս