
Ստամբուլի Բեշիք-թաշ թաղամասի Գալաթասարայի համալասարանի մասնաշենքերից մեկում գիշերը հրդեհ է բռնկել, ինչի հետևանքով տանիքի մի մասը փլուզվել է: Այս շենքը որպես պալատ 1871-ին կառուցել էր ստամբուլահայ հայտնի ճարտարապետ Սարգիս Պալյանը: Ավելի ուշ կառույցը տարբեր նպատակների համար է օգտագործվել և 1992 -ին հանձնվել Գալաթասարայի համալսարանին: