ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը չի հանվի Սահմանադրության նախագծից. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն azatutyun.am-ին տված իր հարցազրույցում նշել է, որ  հանձնաժողովը չի փոխոխի հրապարակված նախագծի թերևս ամենավիճահարույց հատվածը, որը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և կայուն մեծամասնության ձևավորմանը:

Վենետիկի հանձնաժողովը, հիշեցնեմ, Սահմանադրության նախագծի հրապարակված մասի վերաբերյալ իր նախնական գնահատականում առաջարկել է հանել այդ դրույթը:

«Մենք այս պահի դրությամբ չենք փոխել, և Վենետիկի հանձնաժողովի հետ այդ հարցով պատրաստվում ենք լուրջ քննարկումներ ծավալել: Բայց ամենակարևորը, հավանաբար, այն է, որ Վենետիկի հանձնաժողովը բովանդակային առումով որևէ հակաճառություն առաջարկվող լուծումների նկատմամբ չունի: Ընդամենը իրենց առաջարկը կայանում է նրանում, որ ամրագրվի Ընտրական օրենսգրքում, այլ ոչ թե Սահմանադրությունում», – ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ իրենք կարող էին երկրորդ փուլի գաղափարը Սահմանադրության մեջ ամրագրելու փոխարեն զետեղել Ընտրական օրենսգրքում, և եթե մասնագիտական հանձնաժողովը հանրային կարծիքից թաքցնելու բան ունենար, հենց այդ ճանապարհով էլ կգնար և սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճերում ավելորդ լարվածություն չէր մտցնի․ – «Բայց հանձնաժողովը այն կարծիքին է, որ սա այնքան կարևոր խնդիր է, որ պետք է իր հիմնական գծերով արտացոլումը գտնի նախագծում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 




Լրահոս