Բողոքի ակցիա՝ քարի մշակման գործարանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 24-ին` ժամը 15:00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ: “Էկոլուրին” ուղղված նամակում  բնակիչների նշել են, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: 
Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել: Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան` խնդրելով օրինականացնել երկար տարիների ընթացքում իրենց կողմից մշակվող հողերի նկատմամբ սեփականության իրավունքը: Երեւանի քաղաքապետարանը, թեպետ ընդունել է բնակիչների կողմից այդ տարածքների սեփականացման առաջնահերթությունը, սակայն մերժման համար տարբեր պատճառներ է բերել: 2011թ. տարածք է մտել “Ագրոհոլդինգ” ընկերությունը, որը մտադիր է կառուցել քարի մշակման գործարան: Ընկերության ղեկավարները բնակիչներին հայտնել են, որ այդ տարածքն իրենք ձեռք են բերել 2003 թվականին: “Նման  գործարանի  կառուցումը  իր  հետ կբերի աղետալի  հետեւանքներ շրջակա միջավայրի  եւ  տարածքի  բնակչության համար, նամանավանդ կվերանան այգիները”,- նշված է հաղորդագրության մեջ:
Բնակիչները մտադիր են ակցիային մասնակցելու հրավիրել իրենց վարչական շրջանից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին:
ԷկոԼուր




Լրահոս