
Հունվարի 22-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակչուհի, 1979 թ. ծնված Սուսաննա Ա.-ն՝ հայտնելով, որ թունավորվել է նույն օրը, գազի վառարանից արտազատված շմոլ գազից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: