
Հանրապետության տարածքում` հունվարի 24-28-ը արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում` հունվարի 24-28-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: