Բլատերը որոշել է հեռանալ Միջազգային օլիմպիական կոմիտեից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերը որոշում է կայացրել չընտրվել Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ:

Նրա այս որոշման մասին հայտարարվել է Կուալա Լումպուրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ. Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ասուլիսին ներկայացրել է Բլատերի համապատասխան նամակը:

Ներկայում Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատարն է. նա այդ պաշտոնում վերընտրվել էր մայիսի վերջին` ավելի վաղ առաջացած կոռուպցիոն սկանդալի ֆոնին:




Լրահոս