Երեւանի Հյուսիսային պոսողտայից բերման են ենթարկվել Գեւորգ Մարգարյանը և Կամո Զաքարյանը, ովքեր կասկածվում են խարդախություն կատարելու մեջ: Մասնավորապես, նրանք հուլիսի 23-ին Մասիսի բնակչից խաբեությամբ բջջային հեռախոս են վերցրել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են` Մասիսի բնակիչը հաղորդում է տվել, որ անծանոթ երկու քաղաքացիներ մոտեցել են իրեն, ներկայացել ոստիկանության աշխատակիցներ ու խաբեությամբ վերցրել բջջային հեռախոսը:
Բերման ենթարկված Գևորգ Մարգարյանը տվել է խոստովանական ցուցմունք, իսկ քննությունը շարունակվում է: