Իրազեկում՝ ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես`
1. Եթե քաղաքացին անցնում է ստացիոնար  բուժում բժշկական հաստատությունում, ապա տվյալ  բուժհաստատության ղեկավարը  մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ, իսկ հանձնաժողովն իր հերթին կազմակերպում է քվեարկությունը հիվանդանոցում՝ շրջիկ արկղի միջոցով:
2. Եթե ՀՀ քաղաքացին քվեարկության օրը չի կարող գտնվել իր համայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: 
3. Եթե ընտրողը  հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, ապա նա կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը դիմում ներկայացնել գտնվելու վայրի անձնագրային ծառայություն  ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին`  նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:  Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:
 
       ՀՀ ոստիկանություն




Լրահոս