
Ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատի» բնակիչ, 1964 թ. ծնված Վարդան Կանդիլյանը:
Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա փախել է հիշյալ տուն-ինտերնատի տարածքից և այլևս չի վերադարձել: Կանդիլյանը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Վարդան Կանդիլյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք զանգահարել 010-59-06-08, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: