Օգոստոսի 2 ից 9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում ընթացող համալսարանական թիմերի ֆուտզալի Եվրոպայի հոբելյանական՝ 10-րդ առաջնությունանը մասնակցող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմն այսօր իր ուժերը չափեց Ֆրասիայի Լիոն քաղաքի համալսարանի թիմի հետ: Պոզնանի Ադամ Միցկիևիչի անվան համալսարանի մարզադահլիճում անցկացվող խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 3:3: Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անդրանիկ Կարապետյանը, մեկ գնդակ խփեց Հակոբ Դոքմանյանը:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 1 ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում ՀՊՏՀ ի թիմը հայտնվել է E խմբում, որտեղ ընդգրկված են նաև «Տեխնիոնը»՝ Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի Կլաուդ Բեռնարդի անվան և Անգլիան ներկայացնող Բրունելի համալսարանների թիմերը: Ընդհանուր առմամբ ներկայացված են 14 երկրների 22 թիմեր:
Հայկական 16 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են 12 մարզիկներ, թիմի գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, թիմի բժիշկը և համալսարանի պռորեկտոր Սևակ Խաչատրյանը, գլխավորում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՊՏՀ-ի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկածու Հովհաննսես Գաբրիելյանը: