«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր Հաճնի եկեղեցու օծումը բարեպատեհ առիթ է հանդիսացել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հարթի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած կոնֆլիկտը։ Մենք ժամանակին գրել էինք, որ Ծառուկյանը հրաժարվում է Աբովյանի եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը, չնայած նախապես նման պայմանավորվածություն է եղել, որ օծումից հետո այն հանձնվելու է Հայ առաքելական եկեղեցուն։
Հավանաբար, միայն քաղաքական հարթակում առաջացած խնդիրներից հետո է ԲՀԿ նախկին առաջնորդը որոշել քայլեր անել մյուս բոլոր կոնֆլիկտային օջախները մարելու ուղղությամբ եւ այդ պատճառով է որոշել եկեղեցին հանձնել Էջմիածնին՝ կաթողիկոսի բարեհաճությունն ստանալու համար։ Նման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո էլ Գարեգին Բ-ն համաձայնել է օծել Նոր Հաճնի եկեղեցին։ Մեր տեղեկություններով, այժմ ընթանում են Աբովյանի եկեղեցու ընդունման-հանձնման աշխատանքները։ Հիշեցնենք նաեւ, որ ԲՀԿ նախկին առաջնորդը խոստացել էր 7 եկեղեցի կառուցել, Նոր Հաճնինը, ասում են, վեցերորդն է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: