
YouTube-ը 8 մլն է վաստակել հարավկորեացի ռեփեր PSY-ի “Gangnam Style” երգի տեսահոլովակի շնորհիվ: Google-ի եկամուտներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում ընկերության զարգացման գծով տնօրենը պարզաբանել է, որ նման խոշոր գումարն իրենց բերել է տեսահոլովակի էջում տեղադրված գովազդը: 2012թ. դեկտեբերին հոլովակը դիտած մարդկանց քանակը անցել էր ավելի քան մեկ միլիարդը: Ռեփերը, այդ տեսահոլովակի շնորհիվ վաստակել է միայն 870 հազար դոլար, մնացած գումարը վերցրել է YouTube-ը: