Շատ քչերն են ուշադրություն դարձնում, թե ինչ է գրված լինում հագուստի տարբերանշանի վրա:
Այդ պատճառով Adme.ru-ն որոշել է կիսվել ամենաօրիգինալ գրություններով, որոնք ապացուցում են` արտադրողները ևս հումորի զգացումով են օժտված:
– Այս շապիկները փորձարկվել են կենդանիների վրա, սակայն չափսերով չեն համապատասխանել.
– Տպավորիչ է, որ դուք առհասարակ գտաք այս պիտակը.
– Կամ էլ տո´ւր մայրիկիդ, նա գիտի, թե ինչ անել այս ամենի հետ.
– Լավ արդյունքի համար. լվանալ սառը ջրով: Չորացնել ցածր ջերմաստիճանի տակ: Չհարթեցնել նկարը: Վատ արդյունքի համար. իրը կապելով մեքենային, այն քաշել մարգագետինների վրայով: Չորացնել մեքենայի կապոտի վրա:
– 100 տոկոս բամբակ: Լվանալ սառը ջրով: Երբեք չի լինում այնքան շոգ, որ պետք լինի հանել շապիկը: Մի´ եղիր այդպիսի տղա:
– Միշտ հագի´ր ինձ առաջին ժամադրությունների ժամանակ: Դու հիանալի տեսք կունենաս:
– Հանգստացի´ր, լիցքաթափվի´ր: Կե´ր, խմի´ր և ուրախացի´ր: Դիետա մի´ պահիր, ժպտա´:
– 80 տոկոս բամբակ, 10 տոկոս պոլիեսթեր: Խնամքի կանոնները գրված են հակառակ կողմում: Արված է Չինաստանում: Իմ ատամը ցավում է:
– 100 տոկոս բամբակ: Լվանալ տաք ջրով` շրջելով հակառակ կողմ: Օգտագործել առանց քլորի սպիտակեցնող հեղուկ: Չհարդուկել, չօգտագործել քիմիական նյութեր, չկերակրել կեսգիշերից հետո: Արված է Չինաստանում:
– Է´յ, եթե ես քեզ մոտ ժպիտ չեմ առաջացնում, ուրեմն քո դեմքի հետ ինչ-որ բան այն չէ: Դիմի´ր բժշկի կամ էլ հագի´ր ինձ տանը: Ինձ կարելի է լվանալ և չորացնել, բայց ես չեմ սիրում արդուկը, իսկ սպիտակեցնող հեղոկները լրիվ ինձ հունից հանում են: Ես 90 տոկոսով կազմված եմ բամբակից , արված եմ Մեքսիկայում` ԱՄՆ-ում արված նյութերով:
– Մուգ իրերից առանձին լվանալ: Լվացքից առաջ թարս շրջել: Չարդուկել նկարը, չսպիտակեցնել, չչորացնել լվացքի մեքենայում: Արված է երկրի վրա:
– Լվանալ, երբ կեղտոտվում է.
– Լվանալ սառը ջրում, օգտագործել «նուրբ լվացք» ռեժիմը, չարդուկել, քիմիական նյութեր չօգտագործել, չհագնել սումո պարապելիս:
– Լվանալ սառը ջրում: Չչորացնել լվացքի մեքենայում: Չարդուկել նկարը: