Սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի և Րաֆֆի Պետրոսյանի համերգը Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին, ժամը 18:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի (ՌԴ) և Րաֆֆի Պետրոսյանի (Կանադա)
«Հայկական երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը (հասցեն`Աբովյան 2),-հայտնում են Սփյուռքի նախարարությունից:

Կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին ներկա կգտնվի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:




Լրահոս