Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Կազանի «Ռուբին»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ այդ հաջողությունն իրեն երջանկացրել է:
Նրա միակ գնդակը հաղթանակ պարգևեց մոսկովյան թիմին, իսկ Մովսիսյանն այդ օրը նշում էր իր ծննդյան 28-րդ տարեդարձը:
«Ի՞նչ ասեմ խաղի մասին, ես ուրախ եմ: Պետք է շարունակել նույն ոգով», – նշել է նա: