Դժվար է կանխագուշակել, թե աշխարհաքաղաքական պրոցեսներն ինչով կավարտվեն. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է միշտ լինեն ամենաբարձր մակարդակի վրա: Առաջին հերթին` մենք պետք է շատ շնորհակալ լինենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ հայ համայքը այնտեղ ունի առավելագույն արտոնություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին` այս մասին նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` եթե մենք 1988 թվականից սկսեինք երկաթգծի կառուցումը՝ չենթարկվելով որոշ արտաքին ուժերի ճնշմանը, ապա այժմ կունենայինք այդ երկաթգիծը:

Անդրադառնալով արդեն այժմ տիրող իրավիճակին` բանախոսը նշեց, որ այսօր աշխարհաքաղաքական այնպիսի պրոցեսներ են գնում, որ դժվար է հիմա կանխագուշակել, թե դրանք ինչով կավարտվեն:




Լրահոս