ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 4,8 տոկոսով կամ 796 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սպանության եւ սպանության փորձի, գողության, ավազակության, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների զգալի նվազումով: Այս մասին նշվել է հունվարի 18-ին՝ Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:




Լրահոս