Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները ոսկե մեդալներ են նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի 2 ոսկե մեդալ:

Մինչև 16 տարեկանների 56 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը երկամարտի 211 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը: Մեր  մյուս ներկայացուցիչը՝ Ռաֆիկ Հարությունյանը 204 կգ արդյունքն է գրանցել և նվաճել արծաթե մեդալ:

Մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում երկամարտի հաղթողի կոչումը նվաճել է Համլետ Մնացականյանը: Երկու վարժությունների արդյունքում նա իր ակտիվում է գրանցել 189 կգ՝ լավագույն եռյակում առաջ անցնելով Ռումինիայի և Թուրքիայի ծանրորդներից:




Լրահոս