Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության  լրացուցիչ հերթապահություններ:  Աշխատանքներին ներգրածվված են  Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները:

Նշենք, որ  օգոստոսի 3-ին  Երևանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել  21 քաղաքացի,  նրանցից 3-ը`  տեղափոխվել է հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս  գրվել: Մարզերում դեպքեր չեն արձանագրվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:




Լրահոս