Այս պահի դրությամբ հիվանդանոցներում բոտուլիզմով հիվանդներ չկան: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանից: Նրա խոսքով՝ հունվարի 8-ից առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 5 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: «Պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետեւանքով: Բարեբախտաբար, հիմա նրանց վիճակը լավ է, եւ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից»,-ասաց նա: Մ. Բաբայանից տեղեկացանք նաեւ, որ Տավուշի մարզի այն ընտանիքը, որը երկար ժամանակ է, ինչ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
ԲՈՒԺՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ