Երեկ Վրաստանի երկու լողափերում` Քոբուլեթիում եւ Գրիգոլեթիում, զբոսաշրջիկներ են խեղդվել: Պատճառը Սև ծովում գրանցված 2-3 բալանոց փոթորիկն է եղել, ինչի հետևանքով վրացական լողափերում զբոսաշրջիկներին արգելում են լողալ:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԳՆ խուսակ Տիգրան Բալայանը նշեց, որ իրենց տրամադրված տեղեկատվության համաձայն` տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան: