ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Ա. Մելքումյանի, որոշել է վերսկսել Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հայցի քննությունը՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Հիշեցնենք, որ քաղաքացի Աղաջանյանը վիրավորվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի, վարչության պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանի փոխարեն եւ «Ժողովուրդ»-ից պահանջում է 800 հազար դրամի փոխհատուցում: Եւ քանի որ Կարինե Կիրակոսյանի գտնվելու վայրն անհայտ է, ուստի դատավոր Մելքումյանը երկար ժամանակ նիստերը հետաձգելուց հետո նախորդ տարի որոշել էր ս/թ հունվարի 8-ին վճիռ կայացնել: Սակայն դեկտեմբերի 25-ին հայցվոր կողմը դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով գործի վարույթը վերսկսել, քանի որ օրաթերթից վիրավորված Աղաջանյանը իրավական գիտելիքներ չունենալու պատճառով չի կարողացել իր առարկությունները շարադրել դատարանում:
Եւ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ստացավ նամակ, ըստ որի՝ դատավոր Մելքումյանը որոշել է վերսկսել գործի քննությունը եւ նշանակել է դատական քննություն` 2013թ. փետրվարի 7-ին՝ ժամը 15:30-ին:
ՎԵՐՍԿՍԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ