ՕՐԵՆՔՈՎ ԽԼԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը 81 համարի երթուղային գիծը վերցրել է եւ վերափոխել 41 համարի: Իսկ նախկին 81 համարի երթուղու վարորդներին էլ միտումնավոր աշխատանքի չի ընդունում: Եւ ահա Երեւանի քաղաքապետարանի կողմից  «Ժողովուրդ»-ը պաշտոնական հաղորդագրություն ստացավ, որում ասված է. «Միկրոավտոբուսային հ. 81 երթուղին սպասարկող «ՄԳ-Հաուզինգ» ՍՊԸ-ն ավտոբուսներ չի ներկրել, հայտ չի ներկայացրել եւ չի մասնակցել ավտոբուսային հ. 41 երթուղու համար հայտարարված մրցույթին, եւ մրցույթում հաղթող է ճանաչվել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, որի կողմից եւ սպասարկվում է նշված երթուղին»: Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետարանից պաշտոնապես հայտնեցին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրենքով խլել է իր վաղամեռիկ կուսակից, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի երթուղին: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Տ. Մարգարյանը նույն ջանասիրությամբ չի կարողանում «մեծ ձկներից» վերցնել «գծերը»:




Լրահոս