«Ձեռքս չի գնա կտրեմ զինվորից, ուսուցչից, թոշակառուից»:
Սերժ Ազատին, ինչպես միշտ, իր «ռեպերտուարի» մեջ է. գեղեցիկ խոսում է, լավ-լավ մտքեր արտահայտում, խանդավառում լսողներին, հիացմունք առաջացնում մինչեւ հաջորդ հիասթափություն ապրելը: Ինչպես ավելի վաղ քննադատել էր կառավարության աշխատանքը, հետո էլ իր ձեռքով պարգեւատրել կառավարության ղեկավար կազմին, հիմա էլ խոսում է զինվորի, ուսուցչի, թոշակառուի շահերից, բայց իր վարած քաղաքականությամբ այնպես է անում, որ այդ նույն զինվորից, ուսուցչից ու թոշակառուից լավ էլ կտրվի, որ վերջիններս ապրելու փոխարեն մի կերպ գոյատեւեն: Թեեւ նույն ուսուցչի ձեռքը ոչ իր կամքով գնում է, որպեսզի ընտրի իրենից կտրողին: